Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ զույգի տուն մտած հանցագործները տունը թալանելուց հետո զույգին կապել են մահացու «խոզի կապանքով» ու հեռացե, ինչի արդյունքում 85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Էկվադորում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների իրականացրած բռնություններին արձագանքել է Էկվադորի ներքին գործերի նախարարը և բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի ԱԳՆ: Հիշեցնեմ, որ Էկվադորում Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ակցիա անող կանայք ծեծի են ենթարկվել Էրդողանի թիկնապահների կողմից։ Կանանց դեմ բռնությունը կանխելու համար միջամտած էկվադորցի պատգամավորը ևս ծեծի է ենթարկվել թիկնապահների կողմից, ինչի արդյունքում կոտրվել է պատգամավորի քիթը:
«Եվրոպացի հայրենասերները՝ Հին աշխարհի իսլամացման դեմ» («Պեգիդա») շարժման շուրջ 10 հազար կողմնակիցներ այսօր ցույցի են դուրս եկել Դրեզդենում: Նրանց պահանջների թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը, փախստականների առջև դռները բացելու քաղաքականությունից հրաժարվելը, երկրում իսլամի արգելք սահմանելը:
Ուշագրավ փաստ է նաև, որ ակցիան անցկացվում է գետի մի կողմում, իսկ մյուս ափին տեղ են գտել «Պեգիդա»-ի հակառակորդները: Այլընտրանքային ակցիայի կազմակերպիչերը հայտարարել են 8 հազար ցուցարարի ներկայության մասին: Ոստիկանությունը հսկում է կամուրջները՝ կողմերի միջև բախումներ թույլ չտալու համար:
Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրեի շրջանում զինվորականների հրետակոծության արդյունքում առաջացած հրդեհի հետևանքով 9 քաղաքացի է մահացել: Թուրք զինվորականները հրետակոծել են բնակելի շենքը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Փլված շենքից դուրս գալ չկարողացած 9 բնակիչ այրվելով մահացել են։
Քուրդ պատգամավորները Թուրքիայի ՆԳ նախարարին խնդրել են թույլ տալ, որ շտապօգնության մեքենան մոտենա փլված շենքին, սակայն դրական պատասխան չեն ստացել։
Հիշեցնեմ, որ Թուրքիայի քրդաբնակ Ջիզրեում արդեն 60 օր փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, ինչի հետևանքով ամեն օր սպանվում են անմեղ մարդիկ:
Ղազախստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար ճանապարհ են բացում դեպի Եվրասիական տնտեսական տարածք: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն: Թուրքիայի վարչապետի խոսքով Ղազախստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «ինտենսիվ զարգանում
են բոլոր ուղղություններով»:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապարդյուն փորձում է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ Վլադիմիր Պուտինը չի պատասխանում Էրդողանի զանգերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել