Առաջին տպավորությունն այս վայրից՝ իդեալական պեյզաժ՝ բնության ֆոնի ֆրա: Այս The Gap անունով վայրը հայտնի է Հարավային Նոր Ուելսում (Ավստրալիա), որպես ինքնասպանների վայր:
angel_of_the_gap_004
Ի ուրախություն շատ մարդկանց, ովքեր որոշել են իրենց կյանքին վերջ տալ, այստեղ՝ ճանապարհից այն կողմ ապրում է զարմանալի մի մարդ Դոն Ռիչի անունով:
chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMi9jNGNhNDIzOGEwYjkyMzgyMGRjYzUwOWE2Zjc1ODQ5YjMzLmpwZw==.prx.e911824b
Կես դարի ընթացքում նա շատ մարդկանց կյանքեր է փրկել, դրա շնորհիվ նրան նույնիսկ «ավստրալացի պահապան հրեշտակ» կոչումն են տվել: Նա փրկել է մոտ 400 մարդու կյանք: Նա հատուկ հնարքների չի դիմում, և ոչ մի անգամ ոստիկանությանն օգնության չի կանչել:
Ի՞նչ է նա անում, որպեսզի մարդկանց հետ կանգնեցնի այդ քայլից: Ոչ մի արտասովոր բան. Նա ուղղակի ջերմորեն ժպտում է նրանց և հրավիրում է իր տուն: «Չե՞ք ցանկանա գալ մեկ բաժակ թեյ խմելու», – ասում է նա մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն:
chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMi9jODFlNzI4ZDlkNGMyZjYzNmYwNjdmODljYzE0ODYyYzM0LmpwZw==.prx.312e7f1b
Կանգնել և նայել այդ վայրին, արդեն սովորություն է դարձել Դոնի համար: Երբ նա այդտեղ տեսնում է ինչ-որ տարօրինակ վարքով կամ կասկածելի մարդու՝ նա միանգամից անցնում է գործի:
Եվ չնայած չի հաջողվում փրկել բոլորին՝ ծերուկը ջանք չի խնայում, որպեսզի մահացողների քանակը որքան հնարավոր է քիչ լինի: Դիաննա Գեգգինսի աղջիկը՝ Դոնի փրկած մարդկանցից մեկն է: Ահա թե ինչ է ասում մայրը.
chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMi9lY2NiYzg3ZTRiNWNlMmZlMjgzMDhmZDlmMmE3YmFmMzMyLmpwZw==.prx.fb598287
«Նա ուղղակի հրեշտակ է: Մարդկանց մեծամասնությունը ոչինչ էլ չէր անի, ուղղակի կշրջվեին և կգնային: Նա մեծ քաջություն, իմաստություն և հոգեկան ջերմություն ունի: Երջանկություն է, որ նման մարդ է ապրում այս աշխարհում»:
Դոն Ռիչին իսկական հերոս է, այդ բառի բոլոր իմաստներով, ում մասին պետք է իմանան բոլորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել