Երկրում լիքը խնդիրներ կան բարձրաձայնելու ու լուսաբանելու, իսկ մեր <ԱՍ>երը քիթները խոթում են իրենց չվերաբերվող ու ոչ մեկին չհետաքրքրող մարդկանց կյանք, էտ հերիք չի մի բան էլ շուռ տված ու իրանց ուզած ձևով գրում են բարբաջանքներ և վերջում էլ ավելացնում ` հավաստի աղբյուրներից կամ շատ մոտ կանգնած աղբյուրից:
Իրանց 2000 դրամի համար կարան ում գլխին ինչ ուզեն սարքեն ու քաշվեն մի կողմ ասելով - թե բա , որ սխալ էր հերքեյիք... Հետո մի հատ էլ էտ հերքումն են նյութ սարքում ու ևս 2000 դրամ վաստակում:
Ասենք եթե էն մարդը, ով տանը միակ աշխատողն ա ու գործից կտրվել ա ու գնացել մի ուրիշ , ավելի կարևոր գործի ա մասնակցել ու իրան դրա համար օգնություն են ցույց տվել դրամական տեսքով , որ իր բացակայության ընթացքում ընտանիքը սոված չմնա` հանգիստ շուռ են տալիս ու ստեղծում մի այլ կարծիք,որ էտ մարդը ահռելի գումարներով ծախվել ա: Հասարակ ընթերցողն էլ սկսում ա իրա կարդացածի վերաբերյալ կարծիք արտահայտել ու կարծիքը հիմանկանում լինում ա բացասական ու սխալ:
Էսքանից հետո մնում ա միայն մի բան ասել․
-Դե եկ վարդապետ ու մի խենթանա....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել