harbin_festival_2012_17

1. Չինաստանի ոստիկանությունը հաճախ շների փոխարեն օգտագործում է բադերին։ Այս թռչունները ոչ միայն հիանալի տեսողություն ունեն, այլև բավականին ագրեսիվ են։

2. Չինաստանում անգլերեն խոսող ավելի շատ մարդ է բնակվում, քան ԱՄՆ-ում:

3. Չինաստանում 1 տարվա ընթացքում սննդում օգտագործվում է շուրջ 4 մլն կատու։

4. Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն: Մի բարբառով խոսողը մյուսի լեզուն չի հասկանում, բայց երբ մեկը գրում է, մյուսը տեքստը կարող է հասկանալ: Գաղտնիքը գրի` հիերոգլի‎ֆի մեջ է: Այն բառի, նույնիսկ նախադասության իմաստ ունի:

5. Չինացիները բրինձ են աճեցրել մ.թ.ա 5000 տարի առաջ: Հնէաբանները բրնձի ամաններ են գտել այդ ժամանակներից սկսած:

6. Կան տասներկու կենդանիներ, համապատասխան յուրաքանչյուր ամսվան։ Ըստ գրառումների, Բուդդան տարվա 12 ամիսները կոչել է այն կենդանիների անուններով, որոնք նրան այցելել են մինչ նա կլքեր երկիրը:

7. Չինական օրացույցը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 2600-ին։

8. Կարմիրը հաջողության գույն է համարվում Չինաստանում: Հարսանիքի ժամանակ նորապսակները կարմիր հագուստ են կրում: Նոր տարվա հագուստները, բացիկները և գումարի ծրարը նույնպես կարմիր է:

9. Հին ժամանակներում մետաքս ստանալը գաղտնիք էր, իսկ գաղտնիքը բացահայտողին սպանում էին:

10. Չինաստանում հայտնաբերել են մի գյուղ, որի բոլոր բնակիչները կապուտաչյա շիկահերներ են: Գենետիկական հետազոտությունները պարզել են, որ նրանց 90%-ի գեները եվրոպական են և սկիզբ են առնում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել