Tert.am-ը գրում է.
Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան առողջապահական արտակարգ դրություն է հայտարարել՝ զիկա վիրուսի տարածման պատճառով:
 
Reuters-ը հայտնում է, որ այդ երկրում հաստատվել է զիկայով վարակվելու 22 դեպք: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակվածների մեջ նաև հղի կին կա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայում արձանագրվել է հղի կնոջ՝ զիկայով վարակվելու առաջին դեպքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել