Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, մեկնաբանելով այն, որ Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանին անվանել է «անիմաստ քարոզչություն իրականացնող, անհիմն մեղադրանքներ ու ստեր հնչեցնող անլուրջ պետություն»:
 
Ինչպես նշում է lenta.ru-ն, Կալինը մանրամասնել է, որ այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդուժի ինքնաթիռներից մեկը կրկին խախտել է Թուրքիայի օդային սահմանը, Էրդողանը փորձել է կապվել Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը որևէ կերպ չի արձագանքել:

«Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կեղծ են Ռուսաստանի կողմից հնչեցվող մեղադրանքները: Մի կողմից Պուտինը հրաժարվում է Էրդողանի հետ շփումից, իսկ մյուս կողմից` հայտարարում է, թե իրենց հետո ոչ ոք չի կապվել»,-նշել է մամուլի քարտուղարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել