Tert.am-ը գրում է.

Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքագետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Սուրեն Սուրենյանցը 4–րդ օրը գտնվում է հացադուլի և   ջրադուլի մեջ:


Այս մասին Tert.am–ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:


Հիշեցնենք,որ նա  այսկերպ բողոքում է Երևանի Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի վճռի դեմ, որով հաշվի չի առնվել այն հանգամանքը , որ Սուրենյանցը 1  միլիոն դրամ գրավ էր մուծել, որպեսզի ազատ արձակվի:


Գոռ Ղլեչյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքագետը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ «Ինքը մի քանի հացադուլավորների հետ հացադուլի համար նախատեսված խցում է, որտեղ կա ջրի ծորակ: Եվ դա վերահսկողության տակ պահելը, որ ջրադուլ է անում …»,- ասաց ու չշարունակեց Գոռ Ղլեչյանը:


Նշենք, որ ջրադուլի 5-րդ օրվանից սկսված մարդու օրգանիզմում սկսվում են անդառնալի գործընթացներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել