Tert.am-ը գրում է.

Burberry նորաձևության տունը միավորում է տղամարդկանց և կանանց ցուցադրությունները և հրաժարվում է  սեզոնայնությունից:

 

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` այս տարվա սեպտեմբերից սկսած` Burberry-ն իր աշխատանքում մի շարք կարևոր փոփոխություններ է սահմանելու:  Առաջին հերթին,  ցուցադրություններն այժմ ընդհանուր կլինեն և մեկ տարում ընդամենը 2 մեծ շոու կանցկացվի:


Երկրորդ, նորաձևության տան հավաքածուները կդառնան «ոչ սեզոնային»:  Գարուն-ամառ և աշուն-ձմեռ անվանումների փոխարեն հավաքածուները կանվանվեն պարզապես «Փետրվար» և «Սեպտեմբեր»:


Երրորդ, հավաքածուն ցուցադրությունից անմիջապես հետո ամբողջությամբ կհանվի վաճառքի ինչպես առցանց, այնպես էլ սովորական խանութներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել