Tert.am–ը գրում է.

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս կապակցությամբ gazeta.ru-ն որոշել է ուշագրավ ֆոտոանդրադարձ կատարել թեմային` ներկայացնելով սարսափելի հիվանդությունը ձեռք բերած, սակայն այն հաղթահարած աստղերին.

 

Անջելինա Ջոլի

 

2013թ. հոլիվուդյան գեղեցկուհին տարել է կրծքագեղձերի հեռացման վիրահատություն, քանի որ բժիշկները Ջոլիի մոտ կրծքագեղձի քաղցկեցի զարգացման հավանակությունը գնահատել էին 87 տոկոս: Դրանից հետո դերասանուհին հեռացրել է նաև ձվարանները:

Ռոբերտ դե Նիրո


2003թ. դերասանի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ: Բարեբախտաբար, ուռուցքը եղել է զարգացման նախնական փուլում, և բժիշկներին հաջողվել է փրկել դե Նիրոյին: Բուժումից հետո դերասանը կրկին վերադարձել է աշխատանքի` նկարահանվելով 20-ից ավելի ֆիլմերում:

 

Քայլի Մինոուգ

Ավստրալացի երգչուհու մոտ 2005թ. հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, ինչի պատճառով Մինոուգն անմիջապես չեղարկել է իր եվրոպական շրջագայությունը: Երգչուհին իր մեջ ուժ է գտել վիրահատվելու ու քիմիաթերապիայի` 8 ամիս տևած բուժումն անցնելու համար։ Դրական արդյունքի հասնելուց հետո երգչուհին սկսել է ակտիվորեն զբաղվել քաղցկեղային հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար դրամահավաքների կազմակերպմամբ:

 

Անասթեյշա


Երգչուհին իր կյանքում 2 անգամ քաղցկեղի ախտորոշում է ստացել բժիշկներից: 2003թ. նրա մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, ինչի պատճառով նա վիրահատվել է: Հիվանդությունը մի քանի տարով նահանջել է, սակայն 2013թ. այն կրկնվել է: Այնուհանդերձ, երգչուհուն հաջողվել է այս անգամ ևս հաղթահարել այն: Բեմական գործունեությունից զատ Անասթեյշան այժմ զբաղվում է կանանց շրջանում քաղցկեղի նախանշանների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված ծրագրերով:


 

Հյու Ջեքման

 

2013թ. հոլիվուդյան դերասանը հայտնել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են մաշկի քաղցկեղ: Ջեքմանը որոշել է բուժվել ու վիրահատել է քթի հատվածը: Դրանից հետո նա կոչ է արել մարդկանց չհետևել իր օրինակին ու հաճախակի ստուգվել բժշկի մոտ:


 

 

Մայքլ Դուգլաս

 

Հոլիվուդյան դերասանը 2010թ. քիմիաթերապիայի կուրս է անցել` լեզվի վրա հայտնաբերված ընկույզի մեծությամբ չարորակ ուռուցքի պատճառով: 2011թ. նա հայտարարել է, որ լիարժեք բուժվել է: Հակառակ դեպքում, Դուգլասը կարող էր կորցնել լեզվի ու ստորին ծնոտի մի մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել