Ձեզ եմ ներկայացնում բնական բաղադրատոմս, որը տևական կիրառման արդյունքում ընդմիշտ կվերացնի անցանկալի մազերը:
«Հրաշք» բաղադրատոմսը պատրաստելու համար հարկավոր է հասած ընկույզի (պոպոք) պինդ կեղև (փայտից) և ջուր: Կեղևն անհրաժեշտ է լավ չորացնել, հետո դնել ջեռոցի մեջ ու վառելու աստիճան «տապակել»։ Հետո պետք է գրեթե մոխրացած կեղևները մանրացնել ու վրան ջուր լցնել, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Լավ խառնեք և թողեք 15 ժամ։

It-is-Awful-but-It-Works-Your-Facial-and-Body-Hair-Will-Disappear-as-if-by-Magic

Այնուհետև ստացված զանգվածը քսեք այն հատվածին, որտեղ աճում են ոչ ցանկալի մազերն ու թողեք ամենաքիչը 1.5 ժամ: Դրանից հետո ջրով լվացեք: Ցանկալի արդյունքի հասնելու համար այս գործընթացը կրկնեք օրական 3 անգամ:

Իսկ երբ մազերը սկսեն նոսրանալ, կարող եք քսուքը կիրառել օրական 1 անգամ, մինչև որ անցանկալի «բուսականությունն» իսպառ վերանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել