Tert.am–ը գրում է.

Հաճախ բարդ է լինում տարբերել երկվորյակներին, սակայն այս դեպքում գործն ավելի է բարդանում, քանի որ դժվար է ներկայացված լուսանկարում տարբերակել  ոչ միայն երկվորյակ քույրերին, այլև նրանց մորը:
Ինչպես գրում է The Independent-ը` լուսանկարը շփոթություն է առաջացրել, երբ ամերիկուհի  Քեյլեն Մահոմսը հրապարակել է այն  Twitter-ում: Լուսանկարում պատկերված են ինքը Քեյլենը, նրա երկվորյակ քույր Քայլան և նրանց մայրիկը:
Շատերը չեն կարողանում տարբերակել` նրանցից ով է Քեյլենը, ով նրանց մայրը: Լուսանկարը դիտողներին ավելի շուտ թվում է, որ այնտեղ նրանք եռյակ են:
Քեյլենին այս ամենը շատ զվարճալի է թվում և նա որոշել է հուշել, որ իրենց մայրիկը լուսանկարի ձախ կողմի կինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել