Ստամբուլ, զանգվածային անկարգություններ են քրդաբնակ թաղամասերում:
Վան, Իչնդէ գյուղի մոտակայքում պայթեցվել է զինվորական զրահապատ մեքենա, Իչինդե - Վան ճանապարհը այս պահին փակ է, քանի որ վտանգ կա պայթունները նորից կրկնվելու, վիրավորներին տեղափոխում են ուղղաթիռներով:
Մարդին, այստեղ ձևավորվել է Մարդին- Դիարբեքիր ինքնապաշտպանություն իրականացնող զինված քրդական խումբ: Այս պահին քաղաքի հարավային մասում բախումներ են , պայթում են ռումբեր, էլեկտրականությունը անջատված է:
Ջիզրե, կա 37 վիրավոր, 9 զոհ, որից մեկը 16 տարեկան է: Իրավիճակը խիստ լարված է:
Սուր, թուրքական բանակի երեք զինվոր և մեկ սպա զոհվել են , առնվազն 3 զինվոր ծանր վիրավորվել են, որոնց չեն կարողանում օգնություն ցուցաբերել, քանի որ գտնվում են փողոցում կրակահերթի տակ ,13 հոգի համարվում են անհայտ կորած կամ պատանդ: Սուրում թուրքական բանակը փորձում է թաղային հարձակումներ իրականացնել, սակայն առայժմ հաջողությունների չի հասել:
Բեղլար, PKK-ն հարձակվել է ոստիկանության շենքի վրա և հրկիզել ինչպես շենքը ,այնպես էլ ոստիկանական մեքենանաերը: Այս պահին բախումեն են զինյալների և թուրքական հատուկ ջոկատայինների միջև:
Բէթման, ամենայն հավանականությամբ թուրքական բանակը օգտագործլ է թունավոր գազ, քանի որ անգամ տներում պատուհանները փակված մարդիք շնչահեղձ են լինում:
Շըրնաք, Հեզեղ, խաղաղ բնակչությունը անզեն դուրս է եկել թուրքական բանակի զրահապատ մեքենանաերի դեմ, արդեն լսվում են կրակոցներ:
Յուքսեքովա (Գևեր) , քաղաքը հրթիռակոծվում է թուրքական բանակի կողմից: Առավոտյան թուրքական կողմը ժամանակավոր դադարեցրել էր աշխատանքները Իրանի հետ սահմանային անցակետում, սակայն քիչ առաջ վերսկսվել են անցակետի աշխատանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել