Մի անգամ իմաստունի մոտ գալիս է մի տղամարդ:
-Գիտեք, -ասում է նա,- ես հիմա միաժամանակ հինգ կնոջ հետ եմ: Դա ինձ ձանձրացրել է, բայց նրանցից որևէ մեկին ընտրել չեմ կարողանում: Ինչպե՞ս վարվեմ:
-Մաղիր նրանց անկեղծությամբ:
-Ինչպե՞ս թե անկեղծությամբ:
-Քեզ լիովին ազատ զգա ու նրանցից յուրաքանչյուրին ամեն ինչ պատմիր մնացածի մասին:
-Բայց դա ինչպե՞ս կարող է օգնել:
-Փորձիր ու կտեսնես:
Կես տարի անց տղամարդը նորից է գալիս իմաստունի մոտ:
-Ես հետևեցի քո խորհրդին: Շնորհակալ եմ: Երբ անկեղծացա, իմ կանանցից երկուսն իսկույն հրաժարվեցին ինձ հետ հանդիպել: Դա, կարելի է ասել, խոշոր մաղում էր: Մնացին երեքը, և հենց այդտեղ էլ սկսվեց ամենահետաքրքիրը: Ես շատ շուտով հայտնաբերեցի, որ բոլորի մոտ հավասարապես անկեղծ լինել չի հաջողվում: Մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, մյուսին`միայն կեսը, իսկ երրորդին`բացարձակապես ոչինչ: Միևնույն ժամանակ մեկի մասին կարող էի պատմել ամեն ինչ, մինչդեռ մյուսի մասին պատմել լեզուս չէր պտտվում: Այս ամենն ավարտվեց նրանով, որ հայտնաբերեցի, որ մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, բայց նրա մասին անկեղծանալ ոչ մեկի հետ չէի ուզում:
-Եվ հենց նրա հետ էլ մնացի՞ր:
-Այո, ու ինձ հետաքրքրում է, թե ինչպես է գործում այս պարզ մեթոդը:
-Այն գործում է, որովհետև անկեղծությունը զգացմունքի ցուցիչ է: Այն շատ արագ մաղում է այն մարդկանց, ովքեր մեզ պետք չեն, ընդ որում կյանքի բոլոր իրավիճակներում: Միշտ շրջապատի՛ր քեզ այնպիսի մարդկանցով, որոնց հետ ուզում ես անկեղծ լինել, ու բաժանվի’ր նրանցից, որոնց հետ հարաբերությունները ճնշում են քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել