Օրերս Լոռուց կուսակցական ցուցակով ընտրված ԱԺ փոխնախագահը Լոռուց մեծամասնականով ընտրված անկախ պատգամավորին մեղադրեց «գավառականության մեջ» / ,ինչ է թե՝վերջինս դիտողություն էր արել, թե ինչու ճանապարհաշինական վարկերն անընդհատ մայրաքաղաքում են պտտվում, ոչ թե՝մարզերում /:Թիֆլիսաբնակ Սունդուկյանի հերոսները կասեին՝«Վույ քա՜...իժում ինքը Պարիժներից է եկել...» :Ու խնդիրն այն չէ, թե ով է ավելի շատ գավառացի կամ լոռեցի՝ծագումով, եւ ոչ թե՝էությամբ կամ բնավորությամբ:Խնդիրն այն է, որ այս «գավառականություն» բառը շատ է շահարկվում՝օգտագործվելով վիրավորելու եւ ծագումն ընդգծելու նպատակով: Հա հետո՞...մեծն Թումանյանն էլ Դսեղում էր ծնվել, բայց այսօր համաշխարհային մեծություն է:Մարդը կարող է գավառաբնակ է, կամ գավառական ծագում ունի ,բայց ոչ՝գավառական մտածելակերպով, ու ավելի քաղաքակիրթ է, քան՝մայրաքաղաքաբնակ շատերը:/Ի դեպ, այս թեմայով մի նյութ գրել եմ դեռեւս 1996 թվին՝«Առավոտում»՝«Ում մեջ է նստած գավառը»/:Եւ ընդհակառակը, կարող է մեկը ծնվել-մեծացել է մայրաքաղաքում, բայց էությամբ ոչ միայն գավառական է՝շատ հարցերում գավառական հնացած ու կարծրացած մտածելակերպ ցուցաբերելով, այլեւ՝կոպիտ ասած՝«գեղցի», որ ոչ մի կապ չունի արժանապատիվ գյուղացիների հետ: Քանիցս ենք ականատես եղել հեռուստատեսային ռեպորտաժներում, որ շարքային գյուղացիներից ոմանք որքան գրագետ ու հայեցի են խոսում, քան՝ բարձրաստիճան պատոնյաներից ոմանք, որ խոսում են բոշահայերենով, անգրագետ մտքեր են արտահայտում ու խոսում ոչ գրական, հայհոյական բառապաշար են օգտագործում ԱԺ ամբիոնից:Ինչ վերաբերվում է երկու հակամարտ ուժերի վեճին / որ պատճառ դարձավ «գավառական» արտահայտության շահարկմանը /, ապա ցավով պետք է նկատել, որ ինչքան էլ ուզում է Վանաձորին ճանապարհաշինական վարկեր հատկացնեն, միեւնույն է, նույն փողոցը մի 10 անգամ կարկատելու են, մյուսները՝թողնեն,մայթերն էլ ասֆալտի երես չտեսնեն, ու ջրմուղն էլ նոր ասֆալտած փողոցի վրայով մի քանի անգամ անցնելու է:Եվ հետո՝ո՞վ է փակելու պատգամավորների մեջ «կռիվ-ղալմաղալ գցող» էդ վարկերը, որ 22 տարի մարման ժամկետ ունեն.կարող է՞ չծնված երեխեքն են փակելու:Իբր քիչ վարկեր են կերվել՝մի հատ էլ նորից են վարկ վերցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել