Tert.am-ը գրում է.
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ կհանդիպի Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Կուբայում, հաղորդում է BBC-ն:
 
Հռոմի Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի հանդիպման կենտրոնական թեման կդառնա քրիստոնյաների հետապնդումը։ Այդ մասին հայտնել է Ռուս ուղղափառ եկեղեցին:
 
Ֆրանցիսկոս պապը Կուբա կայցելի Մեքսիկա ուղևորության ճանապարհին։ Դա կլինի իր տեսակի մեջ առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ 11-րդ դարում պառակտում առաջացավ քրիստոնեության ճյուղերի միջև։
 
Հանդիպումը տեղի կունենա Հավանայի օդանավակայանում, որտեղ երկու առաջնորդները համատեղ հռչակագիր կստորագրեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել