Ժուկով-ժամանակով, իմ անձնական բլոգը բացեցի ու բլոգերական կեղծանունս էլ ընտրեցի AntiLiberast։ Հետո ֆեյսբուք-մեյբուք, մեծանալ-հասունանալ, գործ-մործ․․․ մի խոսքով, բրենդը մի տեսակ մնաց 2010-ում, բայց էդ կատեգորիայի հակադրվելու ցանկությունը մնաց ու երևի միշտ էլ կմնա։

Ի՞նչն առանձնացնում լիբեռաաստական աշխարհընկալումը՝ բոլոր այլ աշխարհընկալումներից․ ապսսուրդի աստիճանի հասցված մերկանտիլիզմն ու ամեն ինչը ստամոքսով չափելու մոլուցքը։ Ցանկացած քննարկում լիբեռաստական աշխարհայացքով մարդու հետ ի վերջո հանգում է համեմատությունների (հիմնականում Արևմուտքի հետ) ու անխուսափելի եզրահանգման՝ «բա ինչի՞ իրանց նման լավ չենք ապրում»։

Լավ ապրելը՝ վատ բան չի։ Լավ ապրել ցանկանալն էլ ամենաբնական մղումներից է։ Սակայն «լավ ապրել» ասվածը միայն նյութականի շրջանականերում կաղապարելը արդեն հիվանդագին դրսևորում է, առավել ևս, երբ բերված օրինակներում նյութական բարեկեցության հիմքում միշտ ինչոր մութ կողմեր կան, որոնք գալիս են Արևմտյան քաղաքակրթության պատմությունից․ գաղութատիրություն, ցեղասպանություններ, թալան և այլն․․․

Լավ ապրելը անպայմանորեն չի նշանակում շատ փող ու ապրանք ունենալ։ Ոչ անհատի մասշտաբով, ոչ էլ պետության։ Քի՞չ են ինքնասպան լինող հարուստները։ Լիբիան բարեկեցիկ երկիր չէ՞ր, երբ սկսվեց քաղաքացիական պատերազմն ու օտարերկրյա ինտերվենցիան։ Նյութը կարող է գրոշի արժեք չունենալ, եթե ինքը հիմնված չէ մետաֆիզիկական վեհ մեծությունների ու գաղափարների վրա։

Ու այ հենց էս հարցում մեր հասարակությունը կաղում է և գնալով ավելի ու ավելի ուժեղ է կաղում։ Մենք հաստատակամ սլանում ենք դեպի սպռաողական հասարակության գաղջ ապագան ու մի հատ օֆ էլ չենք անում, իսկ դա ճահիճ է, որից կարող ենք դուրս էլ չգալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել