Թելադրի՛ր ոչ ոքի չանարգել, մարդու հետ չկռվել, այլ լինել
փափկանկատ և կատարյալ ազնվություն ցուցաբերել բոլոր մարդկանց հանդեպ, որովհետև մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, Աստծուն անհնազանդ ու մոլորված։ Մենք էլ էինք ամեն տեսակ ցանկությունների և անառակ հաճույքների գերին՝ ապրում էինք չարությամբ ու նախանձով, մենք էլ էինք ատելի ուրիշներին և ատում էինք միմյանց։
Բայց հետո Աստված՝ մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը
հայտնեց և փրկեց մեզ ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար։ Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ։ Աստված մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգին առատորեն թափեց մեզ վրա, որպեսզի Քրիստոսի շնորհով արդարացած՝ ժառանգենք հավիտենական կյանքը, որի հույսն ունենք։

Ինչ որ ասում եմ, ստույգ է, և ուզում եմ, որ դու շեշտը դնես այս կետերի վրա, որպեսզի Աստծուն հավատացողները հետամուտ լինեն բարի գործերի, որովհետև ա՛յդ է բարին և օգտակարը մարդկանց համար։ Մյուս կողմից՝ խուսափի՛ր հիմար վեճերից, ազգաբանական ցանկերով զբաղվելուց, Մովսիսական Օրենքի շուրջ ստեղծված բանավեճերից ու բանակռիվներից, որովհետև դրանք անօգուտ են և անիմաստ։ Ճշմարտությունից հեռացած որևէ անձի մեկ կամ երկու անգամ խրատելուց հետո երբ տեսնես, որ անօգուտ է, կապերդ խզի՛ր նրա հետ՝ իմանալով, որ նա մոլորվածի մեկն է և մեղքի մեջ է մնում՝ ինքն իր դատապարտության պատճառ դառնալով։
(Պողոս առաքյալի նամակը Տիտոսին 3:1-11)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել