Tert.am–ը գրում է.

Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդը Ֆրանսիա է ներթափանցել 90 ծայրահեղականների հետ և առանց փաստաթղթերի:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, այս մասին RMC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Աբաաուդի մասին ոստիկաններին  տեղեկություն տրամադրած մի կին:
Սոնիա անունով կինը հայտնել է, որ ահաբեկչության կազմակերպչի զարմուհու հետ միասին մեքենայով Աբաաուդին վերցրել են Փարիզից դուրս գտնվող մի մայրուղուց:
Ծայրահեղականը Սոնիային ասել է, որ հպարտ է կատարած ահաբեկչությունով և 130 մարդու մահվամբ ու հավելել է, որ Ֆրանսիա, մասնավորապես՝ Փարիզ է եկել ևս 90 ծայրահեղականների հետ, ովքեր ևս փաստաթուղթ չեն ունեցել: Վերջիններիս շարքերում եղել են ինչպես արաբներ, այնպես էլ եվրոպացիներ, հայտնում լրատվական գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել