Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ անակնկալ է մատուցել Արամեին և կնոջը՝ Աննա Թովմասյանին: Հայտնի հաղորդավարուհին, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ֆոտոալբոմ է նվիրել զույգին: Աննան Instagram-ում տեղադրել է ալբոմի լուսանկարը և իր շնորհակալական խոսքը գրել:

«Զբաղված եմ շատ հաճելի գործով: Ափսոս մեր օրերում շատ քիչ են ալբոմներ պահում և բոլոր նկարները հեռախոսների կամ համակարգիչների մեջ են թողնում: Ու մի օր էլ պատահական ջնջվում են, կամ հեռախոսն ենք կորցնում: Արդեն մոռացել ենք, թե ինչքան ջերմություն է մեզ փոխանցում ալբոմի մեջ դրված նկարները… Հասկանում ենք միայն երբ թերթում ենք հին ալբոմի էջերը: Նազենի Հովհաննիսյան, շնորհակալ եմ այս թանկ նվերի համար»,- գրել է Աննան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել