Tert.am-ը գրում է.
Իրանի Զինուժի հրամանատարությունը հաստատել է Իրանի իսլամական հեղափոխության պահակների կորպուսի բրիգադի գեներալ Մոհսեն Քաջարիանի մահվան մասին լուրը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով իրանական ՖԱՐՍ գործակալությունը,  գեներալը զոհվել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման հետ բախման ժամանակ:

Բրիգադի գեներալը Սիրիայում էր գտնվում` որպես սիրիական բանակի ռազմական խորհրդական` ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարի համար:

ՖԱՐՍ գործակալությունը հաղորդել է նաև ևս 6 իրանցիների մահվան մասին, ովքեր Սիրիայում կամավոր հիմունքներով պայքարում էին ԻՊ-ի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել