Հեռուստաընկերությունների կողմից հին ու սպառվածներին կրկին վերակենդանացնելը բավականին տհաճ է դիտվում հեռուստադիտողի կողմից:
Այն որ, կիսաերգիչները դարձան սերիալային դերասաններ, իսկ կիսադերասանները` հաղորդավարներ` դա դեռ ոչինչ, բայց այն, որ յուրաքանչյուր հեռուստանախագծում մեր վզին են փաթաթում նույն դեմքերին` ուղղակիորեն ստիպում են հեռուստացույցի ալիքը փոխել: Մատերի վրա կարելի է հաշվել հեռուստատեսություն թափանցած նոր դեմքերի, մնացածը, թեկուզ երիտասարդ, զառամյալներ են, որոնցից մենք բավականին հոգնել ենք: Ավելի զավեշտալի է, երբ ստիպված ենք լինում դիմանալ վաղուց խամրած, դարն ապրած, իրեն սպառած ժամանակին էլ ոչնչով աչքի չընկածների արհեստական վերակենդանացմանն ու որևէ նախագծում անիմաստ խցկման պրոցեսին: Չէ էլի, չէ, չենք ուզում...
Շատ հաճելի է նոր դեմքերի տեսնել, թե չէ թվում է, թե ունենք չունենք մի հինգ վեց հեռուստատեսային դեմք ունենք, որ մի օր դերասան են, մի օր երգիչ, մի օր քաղաքական վերլուծավան, մի օր թոք շոուի վարող, մի օր էլ փիլիսոփա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել