Շատ աղջիկներ հարցնում են. «Ե՞րբ է ավելի լավ հղիության թեստ անցնել ուշացումից հետո»: Ոչ միշտ է հղիությունը ցանկալի լինում, դրա համար էլ հարկավոր է հնարավորինս շուտ պարզել դա: Նախքան թեստ գնելու համար դեղատուն գնալը, մի փոքր տեղեկացեք դրանց մասին:

Հղիության թեստը հղիության փաստը հաստատելու ամենաարագ և հարմար միջոցն է: Դա կարելի է անել տնային պայմաններում. հարկավոր չէ հասնել հիվանդանոց և մի ամբողջ օր սպասել անալիզի արդյունքներին: Թեստը դա անում է մի քանի րոպեում: Դրա համար հարկավոր է ձեր մեզը. հղիության դեպքում դրանում առկա կլինի հորմոնի մի տեսակ, որի մակարդակն էլ հենց կհաստատի հղիության փաստը:

Նախկինում հղիության թեստեր հարկավոր էր անել միայն առավոտյան, քանի որ այդ ժամանակ մեզն ավելի խիտ է: Սակայն այժմ վաճառվում են  հղիության թեստեր, որոնք կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամանակ: Դրանք ավելի զգայուն թեստեր են և որոշում են հղիության առկայությունը նույնիսկ ոչ խիտ մեզում: Հարմարության համար վերցրեք շիթային թեստ, որի համար բաժակի օգտագործումը պարտադիր չէ: Հարկավոր է միայն թեստը պահել մեզի շիթի տակ և այնուհետև դնել հարթ մակերևույթի վրա: Կան նաև գերզգայուն թեստեր, որոնք բացահայտում են հղիությունը դրա վաղ փուլերում:

Լավագույն տարբերակը մի քանի արտադրողների թեստեր գնելն է՝ զերծ մնալու համար կասկածներից:

Կարելի՞ է հղիության թեստ անցնել մինչև ուշացումը

Երբեմն աղջիկը համոզված է, որ իր սեռական հարաբերության ժամանակ նա պաշտպանված չի եղել: Եվ եթե նա մտադիր է ընդհատել հղիությունը, ապա պետք է իմանա դրա մասին որքան հնարավոր է շուտ: Սակայն հարկավոր չէ թեստ գնել, եթե առնվազն 1 օրվա ուշացում տեղի չի ունեցել: Եթե ուշացումն արդեն 3 օր է, ապա թեստ անցնելու ճիշտ ժամանակն է:

Երբ հղիության ժամկետը կարճ է, ապա մեծ է հավանականությունը, որ թեստն այն չի հայտնաբերի: Եվ եթե դուք շատ անհանգիստ եք, ապա գնացեք բժշկական կենտրոն և հանձնեք նույն անալիզները, բայց արդեն արյան համար, քանի որ այդ հորմոնի քանակությունը ավելի արագ մեծանում է արյան, քան մեզի մեջ:

Թեստերի սխալներ

Հղիության թեստերը կարող են սխալվել, թեև դա շատ հազվադեպ է տեղի ունենում: Սովորաբար թեստերը սխալվում են, երբ ցույց են տալիս բացասական արդյունք: Պատճառները մի քանիսն են.

  1. Շատ վաղ եք թեստ անցել
  2. Սխալ եք թեստն անցել (քիչ եք սպասել, թեստը ճիշտ չեք ընկղմել մեզի մեջ)
  3. Գնել եք ժամկետանց թեստ
  4. Շատ հեղուկ եք խմել և ջրիկացրել մեզը

Թեստը կարող է ցույց տալ նաև սխալ դրական արդյունք, երբ դուք ընդունում եք անպտղության դեմ դեղամիջոցներ: Ցավոք սրտի թեստը կարող է դրական լինել նաև չարորակ ուռուցքի առկայության դեպքում:

Այժմ դուք արդեն գիտեք, թե երբ է հարկավոր թեստ անցնել: Եթե հղիությունը ցանկալի է, ապա կրկնեք այն մի քանի օր անց, իսկ այնուհետև դիմեք բժշկին: Եթե դուք պլանավորում եք ընդհատել հղիությունը, ապա դա արեք դեղորայքային մեթոդով հղիության վաղ շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել