Բաղադրությունը

ձու - 2 հատ

խոզապուխտ - 30 գր

չեդդեր պանիր - 50 գր

կարագ - 20 գր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից:

2.  Դեղնուցը հարում ենք աղով և պղպեղով, ավելացնում ենք մանր կտրատած խոզապուխտը: Վերջում ավելացնում ենք նաև հարած սպիտակուցը:

3. Թավայի մեջ հալեցնում ենք կարագը և այս ամենը լցնում դրա մեջ, թողնում ենք 2-3 րոպե:

4. Պատրաստի օմլետի վրա ավելացնում ենք քերած պանիրը, ապա 3-4 րոպեով դնում ջեռոցը, մինչև պանիրն ամբողջությամբ հալվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել