Tert.am-ը գրում է.
ԵՄ-ն 2016 թվականին Սիրիային և ճգնաժամից տուժած հարևան երկրներին ավելի քան 3 մլրդ եվրո կտրամադրի։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Սիրիայի արաբական հանրապետության դոնորական համաժողովի ընթացքում։
 
«Ես ուրախ եմ հաղորդել, որ ԵՄ-ն 2016-ի ընթացքում ավելի քան 3 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային, Հորդանանին, Թուրքիային, Լիբանանին»,-հայտնել է նա։
 
Սիրիայի հարցով Ժնևյան բանակցությունները երեկ դադարեցվել էին։ Դե Միստուրան հայտարարել էր, թե Ժնևում միջսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է գրանցվել։ Նոր փուլը նախատեսված է փետրվարի 25-ին։
 
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն արդեն հեռացել է Ժնևից։ Պաշտոնական Դամասկոսն ընդդիմությանը մեղադրում է բանակցությունները տապալելու փորձի համար։ Ընդդիմությունն ու նրա աջակից պետություններն էլ փոխադարձաբար մեղադրում են Դամասկոսին և նրա դաշնակիցներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել