Էդուարդը ծնվել և մեծացել է Աշտարակի Մուղնի գյուղում։ Չնայած բավականին ծանր մանկությանը՝ պահպանել է տղամարդուն բնորոշ կորովն ու կյանքի հանդեպ դրական տրամադրվածությունը։
Ծառայել է «Եղնիկներում»՝ որպես զորամասի հետախուզական վաշտի 2-րդ հետախուզական դասակի 1-ին հետախուզական ջոկի հետախույզ-գնդացրորդ։
Հերոսի մահով ընկել է 2015 թ․ մարտի 19-ի գյուլիստանյան մարտի ժամանակ՝ ընկերների հետ միասին հետ մղելով թշնամու դիվերսիոն խմբի հարձակումը։
Աստված հոգիդ խաղաղության մեջ պահի, հերո՛ս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել