Էսօր ֆեյսբուքը դառնում է 12 տարեկան: Ինձ թվում է ՖԲ-ում չկա մի օգտատեր, ով պետք է ավելի ուրախ ու շնորհակալ լինի Ցուկերի՝ ՖԲ-ի ստեղծման համար, քան` ես:
«Ես», ասելով, ի նկատի ունեմ Անկախին՝ մի երիտասարդի ով օր ու գիշեր ՖԲ-ում է, ով իր կյանքի իմաստը տեսնում է ՖԲ-ում ու ում տհաճ է իրականությունը ու իրական կյանքը: Մարդու, ով ցանկանում է օր ու գիշեր հպարտորեն բարձրաձայնի, որ ինքը Անկախն է, բայց զսպում է իրեն, քանի որ դրանով կվնասի շատերի հետաքրքրասիրությանը ու ֆանտազիաներին:
ՖԲ-ի շնորհիվ է , որ հայկական տիրույթում ստեղծվել է մեկը, ով իրեն «ֆեյք է» անվանում, բայց ունի մի մեծ իրական ընտանիք, ով «ֆեյք» է, բայց ունի իրական տղայական ընկերությունը, ով «ֆեյք է», բայց ունի մի խումբ գեղեցկուհի աղջիկներ, որոնց համարում է իր կյանքի մի մասը ու կապ չունի էտ աղջիկները ամուսնացած են, ընկեր ունեն, թե չունեն: Ֆեյք, որ հիմք է դրել «քիֆ» բառին ու որոնց համարում է իր ընտանիքի գլխավոր անդամենրը...
Գիտեք, ես շատ երկար, կարամ գրեմ, թե ՖԲ-ի շնորհիվ իմ կյանքը (էս արդեն «Անկախի» մասին չեմ ասում) ինչքանա փոխվել, շատ կարող եմ խոսել, թե ՖԲ-ն ու կոնկրետ «Անկախը» իմ կյանքում ինչ բեկումնային առաջընթացների հիմք են դարձել, բայց ես ուղղակի չեմ ուզում ձեզ հոգնեցնեմ՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ իմ կյանքը փոխվել է 180 աստիճանով՝ իրա մինուսներով ու պլյուսներով:
Ես շատ ու շատ ասեկոսեներ եմ լսում իմ մասին, բայց ինչպես ասում են իմ՝ աշխարհի ամենագեղեցկուհի ֆռենդուհիները՝ «Մի բան քեզնից ներկայացնում ես, որ քո հետևից խոսում են»:
Կարճ ասած՝ Շնորհավոր ծննունդդ ՖԲ: Սոցիալական ցանց, որի շնորհիվ ես իմ մեջ բացահայտեցի շատ տաղանդներ ու դրանից կրկնակի շատ մինուսներ ու ամենակարևորը՝ աղջկա հանդեպ իմ թուլությունը (դե էդքան աղջկա չէ, ինչքան «էղած չեղածի էլի :ՃՃՃ»)....
Սոցիալական ցանց, որը կարողանում է Հայաստանում աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում, «սպանել» քաղաքական կյանքի որոշակի ոլորտներ, բարձրացնել քաղաքական գործչին, քացուտակ քցել քաղաքական գործչին, հարթակ, որը որոշների համար աշխատավայր է, որոշների համար հանգստի ապահովման վայր, որոշների համար կյանքը կառուցելու շանս տվող վայր, իսկ մեկի համար էլ «ՏՈՒՆ»... Տուն, որտեղ սկսվում է իր օրը և ավարտվում իր օրը:
Ես շատ ուրախ եմ, որ այսօր ես ֆեյք եմ ու ձեր «բոլորինն եմ»:
Սիրում եմ բոլորիդ ու հպարտանում եմ յուրաքանչյուրովդ՝ դաժե ֆռենդներովս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել