Tert.am-ը գրում է.
Հայաստանում ընտրությունները դրդում են, որպեսզի ֆեյսբուքյան ֆեյքերն (կեղծ օգտատերերը) ավելանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 4-ին նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
 
«Ֆեյքերը Հայաստանում շատ չեն: Հայաստանում այդպես էլ չսովորեցին ավտոմատացված ֆեյքեր ստանալ: ԱՄՆ-ում, ՌԴ-ում գրանցվողները ռոբոտներ են, դրա համար այնտեղ ֆեյքերն ավելի շատ են: Հայաստանում հիմնականում ընտրություններն են դրդում մեծ թվով կեղծ օգտատերերի ի հայտ գալուն: Վերջերս սկսել են ակտիվանալ, որովհետև մոտենում ենք ընտրություններին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սամվել Մարտիրոսյանը:
 
Մասնագետի խոսքով` ֆեյք ստեղծելն ընդունված է ամբողջ աշխարհում:
 
«Նույնիսկ յուրահատուկ բաներ են լինում` ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի բեղերն առանձին էջ ունեն թվիթերում»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել