Կառավարության փետրվարի 4-ի նիստում որոշվել է հավանություն տալ գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, որը ստորագրվելու է ՀՀ կառավարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև: Հուշագրով նախատեսվում է Վանաձոր քաղաքի մոտակայքում կառուցել 234 Մվտ ընդհանուր հզորությամբ նոր էլեկտրակայան:

Բնագավառում նշանակալի փորձ և ֆինանսական հնարավորություններ ունեցող ընկերությունը նախատեսում է նոր, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն և աճող պահանջարկը: Նախագծի իրականացումն էականորեն կնպաստի ՀՀ էներգահամակարգի անվտանգության և կենսունակության ապահովմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել