Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովը միաձայն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Խաչատուր Քոքոբելյանի և Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին»  ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:


Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է՝ շրջանառության հարկի երկրորդային հումքի վրա կիրառվող եկամուտների նկատմամբ 5%-ի փոխարեն կիրառել 1.5%:


78 կողմ 20 դեմ և  12 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նաև ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թ.-ի ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային  ծրագիրը և վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:


Նշենք, որ վարկային ծրագիրը ներկայացնում է շարունակական ծրագիր քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում, ինչին միտված է եղել դեռևս 2011 թվականին ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված բազմատրանշ ֆինանսական գործիքի տրամադրումը, որին հաջորդել է Կառավարության շարունակական հայտավորումը հերթական վարկային ռեսուրսը ներգրավելու քաղաքային կայուն զարգացման ծրագրի նպատակով: Վարկային ծրագիրը նախատեսում է իրականացնել մինչև 2020 թվականը, վարկի մարման ժամկետը 22 տարի է, արտոնյալ ժամկետը` 15 տարի, տոկոսադրույքը լողացող վեցամսյա ԱՄՆ դոլարին համարժեք, ինչպես նաև վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել