Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:


Նախագահը կարևորել է աշխատանքների պատշաճ կատարումը՝ պահպանելով նախանշված ժամկետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել