«Զիկան» մոլեգնում է Բրազիլիայում, Լատինական Ամերիկայի մյուս երկրներում, ողջ ամերիկյան մայրցամաքում, արագ՝ ափալ-թափալ հասել է Եվրոպա, արդեն սեռական ճանապարհով ևս, իսկ մեր ՖԲ-յան ամենագետ-փորձագետները, մասնագետներն ո՞ւր են: Ո՞ւր եք, դեղագետ, դեղագործ-պրովիզորներ, իշխանությունների ռեվիզորներ, կենսաբան-միջատագետներ, Պագանելի վկաներ, մոծակի խայթոցից «բեթար» խայթողներ… Ինչո՞ւ չեք քաղաքականացնում, քննադատում, մտահոգվում, կապում իշխանությունների հետ…
Թե՞ գիտեք, որ «Զիկան» ամերիկյան արտադրության է, ամերիկյան գիտնականների ստեղծագործություն, ռուսական չէ, դրա համար եք լռում…
Բայց դա ավելի սարսափելի հիվանդություն է, ահավոր հետևանքներով, և էլի ռիսկային են հղիները՝ ցավոք…
Մի խոսքով, քաղաքականությունը, համաշխարհային տիրապետության մոլուցքը, զենքի, պոռնկության, թմրանյութերի և դեղագործական մաֆիաները վաղ թե ուշ կործանելու են երկիրը… Եթե արդեն չենք կործանվել, աշխարհը դարձրել բաբելոնյան աշտարակ ու Սոդոմ-Գոմոր, իրենց ողջ խառնաշփոթով, այլանդակություններով, զանազան մոլեռանդություններով ու բարոյական արժեքների անկումով:
Կների՞ մեզ Աստված այս անգամ ևս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել