Tert.am-ը գրում է.
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՅԴ-ՀՀԿ հավանական կոալիցիային։
«Կոալիցիայի գլխավոր հիմքը պետք է լինի այն, որ կիսվող պատասխանատվությունը հիմնվի իրական արժեքների վրա: Եթե ունենք մի քաղաքական ուժ, որը ամբողջովին լիակատար մեծամասնություն է և ունի բավարար քաղաքական կշիռ, և եթե ինքը գնում է փոքր ուժերի հետ կոալիցիա կազմելուն, ապա ես կարծում եմ, որ պատասխանատվությունը ցանկանում են կիսել»,-ասաց նա և նշեց, որ մինչ հիմա կազմված կոալիցիաները արհեստածին մոտեցում ունեն:
Ըստ նրա՝ փոքր կուսակցությունների համար՝ իշխանությունների հետ համագործակցությունը կարող է նպաստել ծրագրերի իրականացմանը և իր տեսլականը առաջ տանել: Թևան Պողոսյանը գտնում է, որ իշխանություններն այսպես թե այնպես վարկաբեկված են, և մեկ տարի հետո արդյունքներից հետո պարզ կլինի, թե ինչ տվեց ՀՅԴ –ՀՀԿ համագործակցությունը:
«Հանրապետականը դաշնակցության կարիքը կարծեք թե չունի»,-ասաց նա։