Հիսուսը, իր աչքերը հառելով աշակերտներին, ասաց.
-Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։
Երանի՜ ձեզ, որ այժմ քաղցած եք, որովհետև կհագենաք։
Երանի՜ ձեզ, որ այժմ լաց եք լինում, որովհետև կծիծաղեք։
Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, մերժեն ձեզ ընդունել, նախատեն և
վարկաբեկեն ձեզ՝ Մարդու Որդուն հետևելու պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք այդ օրը, որովհետև մեծ պիտի լինի ձեր վարձատրությունը երկնքում։ Նրանց նախահայրերը նույն վերաբերմունքն ունեցան մարգարեների հանդեպ։

Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր հանգիստն ու վարձն արդեն իսկ ստացել եք։
Վա՜յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցելու եք։
Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լաց լինեք։
Վա՜յ ձեզ, երբ որ մարդիկ գովաբանեն ձեզ, որովհետև նրանց հայրերը նույն
վերաբերմունքն ունեցան սուտ մարգարեների հանդեպ։
(Ղուկասի ավետարան 6:20-26)

Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիվ վկաներով ենք շրջապատված, դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ։ Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուսն ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները։ Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-4)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել