Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.


««Վերցրեք խնդրեմ, ա՛յս, ա՛յս, ա՛յս նախարարների և ա՛յս, ա՛յս մարզպետների պաշտոնները, կարելի Է մտածել նաև մեկ-երկու փոխնախարարի մասին....», «Ո՛չ, ո՛չ, պարոն նախագահ, մենք պաշտոններ չենք ուզում, մենք ձեզ հետ խոսում ենք միայն սկզբունքների մասին...», «Ի՛նչ սկզբունքներ...», «Պաշտոններ ստանալու»։ Սա Դաշնակցություն-Սերժ Սարգսյան բանակցությունների մոտավոր պատկերն Է։ Համենայնդեպս, հենց այսպես են ներկայացնում դաշնակցականները, որոնք վերջին օրերին ՀՀԿ-ին, պատահմամբ թե գիտակցված, «կպնելուց» ու համապատասխան հարված ստանալուց հետո այնքան են հեզացել, որ սկսել են բառի բուն իմաստով՝ «մուննաթ» գալ լրատվամիջոցների վրա իրենց ազգանվեր, ազգափրկիչ, ինքնակործան նվիրումը ՀՀԿ-ին՝ որպես պաշտոնների շուրջ առևտուր ներկայացնելու մեջ։

 

Այն դեպքում, երբ իրականում այդ երկու կուսակցությունների մեջ տեղի ունեցողը հենց քաղաքական առևտուր Է՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Դաշնակցությունը դեռևս անցած տարվանից՝ եռյակ-քառյակի պառակտման գործում իր ծանրակշիռ լուման ներդնելուց, ապա՝ ոչ միայն սահմանադրական փոփոխությունները, այլ դրա անցկացման ընթացքում թույլ տրված կեղծիքները պաշտպանելու դիմաց փոխհատուցում է ուզում Սերժ Սարգսյանրց։ Դա գուցեև նորմալ Է, թեև չի ենթարկվում քաղաքական որևէ տրամաբանության։ Բայց աննորմալ Է, երբ այդ պարզ առևտուրը հասարակության վրա փորձ Է արվում վաճառել՝ որպես «ազգի ու երկրի դարդերով մտահոգված» ուժի քայլ, որը զոհողության Է գնում՝ իբրև թե՝ հանուն պետության ու ժողովրդի։ Զոհողության Է գնում՝ մի ուժի հետ միավորվելով, որին ընդամենը մի տարի առաջ նույն ինքը՝ Դաշնակցությունը, մեղադրում Էր երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելու համար։ Թե ինչ Է լինելու Դաշնակցության հետ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո, դժվար չէ կռահել։ Հեռուն գնալ պետք չէ՝ օրինակներն աչքներիս առաջ է։ Բայց շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե ինչ-ինչ պատճառներով Սերժ Սարգսյանը որոշի Դաշնակցությանը զրկել պատասխանատվություն ստանձնելու ծանր բեռից և հայտարարի, որ ոչ մի կոալիցիա էլ չի կազմվում»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել