Tert.am-ը գրում է.
Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ 2016-ի ավարտին նավթի գները կաճեն 50 տոկոսով` ներկայիս ցուցանիշի համեմատ:
 
Ըստ վերլուծաբանների` դա տեղի կունենա ԱՄՆ-ում թերթաքարային արդյունահանման կրճատման հետևանքով  նավթի դեֆիցիտի առաջացման արդյունքում:  Ստացվում է, որ այս տարվա վերջին եռամսյակում Brent ապրանքանիշի նավթի գինը կհասնի 48  դոլարի` մեկ բարելի դիմաց,իսկ WTI ապրանքանիշինը` 46 դոլարի:
 
Այս ցուցանիշները Bloomberg-ը բերում է` հիմնվելով 17 կանխատեսումների միջին գնահատականի վրա:
 
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով`  երկրում նավթի արդյունահանումը տարեվերջին կկրճատվի 7 տոկոսով կամ օրական  620 000 բարելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել