Հեյզեր Կլարկի որդին՝ Լուկասը, մահացել էր 2013 թ.-ին, երբ ընդամենը 7 ամսական էր։

Կլարկը նվիրաբերեց երեխայի օրգանները, և նրա սիրտը հասավ Էսթեր Գոնսալեսի փոքրիկ աղջկան՝ Ջորդան Դրեյքին։

Տարիներ անց Հեյզերը նորից լսեց իր Լուկասի սրտի աշխատանքը։

Այն զարկում էր 4-ամյա Ջորդանի կրծքավանդակում։

«Այն այնքան ուժեղ է». հուզված մայրը լսում է իր փոքրիկի սրտի աշխատանքն ուրիշ երեխայի մարմնում։

— Դա Ձեր տղան է,- ասում է Գոնսալեսը, երբ Կլարկը ստետոսկոպը դնում է աղջնակի կրծքին։

— Այն այնքան ուժեղ է,- պատասխանում է Հեյզերը։

Երբ Կլարկի տղան մահացավ 2013 թ.-ի հունիսին, նրա սիրտը նվիրաբերվեց Ջորդանին։ Ջորդանը 18 ամսական էր այդ ժամանակ։

Երբ Ջորդանի ընտանիքն իմացել էր փոխպատվաստման օրգանի մասին, Էսթեր Գոնսալեսն ամբողջ գիշեր լաց էր եղել, որովհետև գիտեր, որ դոնորի ընտանիքը փոքրիկ է կորցրել։

«Հրաշք է, որ մենք կհանդիպենք, և որ Ջորդանն ապրում է ուրախ և առողջ Լուկասի սրտով իր մարմնում,- ասում էր Կլարկը մինչ հանդիպումը,- ես այնքան եմ սիրում այդ փոքրիկ աղջկան, ում երբեք չեմ հանդիպել։ Ես չեմ համբերում ամուր գրկել նրան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել