Past.am-ը գրում է.
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի գործողությունների վերաբերյալ նոր բողոքներ կան, և լրատվամիջոցում այդ մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք է տվել:
 
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից նյութեր նախապատրաստելու համար Ոստիկանության բաժին է ուղարկվել՝ լրատվամիջոցում տեղ գտած մի հոդված, որտեղ բժշկուհու գործողությունների դեմ բողոքել են մեկ այլ ծննդկանի մերձավորներ։
 
Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
 
Մասնավորապես, «newsbook»-ի տեղեկացմամբ՝ խմբագրություն է զանգահարել մի քաղաքացի և  հայտնել, որ դեռևս 2013թ.  իր կնոջ հղիության ողջ ընթացքում «Շենգավիթ» ԲԿ բժիշկ Շուշանիկ Բախշյանը հսկող բժշկուհի է եղել: 
 
Բժշկուհին երեխայի ծնվելուց 15 օր հետո նորածնի ծնողներին է զանգել և կանչել՝ հայտնելով, որ ինչ որ կասկածներ ունի, սակայն թե ի՞նչ կասկած այդ մասին ոչինչ չի ասել:
 
Նորածնի ծնողները հետագայում պարզել են, որ երեխան «էպիլեպսիա» ախտորոշմամբ է ծնվել, որի կապակցությամբ ծնողները փոքրիկին Եվրոպա են տեղափոխել բուժման, սակայն երբ Հայաստան են վերադարձել երեխան մահացել է:
 
Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ հետաքննություն է կատարվում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել