Tert.am-ը գրում է.

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է Գերմանիա՝ Եվրամիություն հաջորդ այցի շրջանակում, տեղեկացնում է Reuters գործակալությունը։

 

Նշվում է, որ Թեհրանում հանդիպումից հետո Շտայնմայերն ասել է, որ կոչ է արել իրանցի նախագահին «նկատի ունենալ Գերմանիան՝ որպես Եվրոպա հաջորդ այցի ընթացքում նշանակման վայր»։

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հույս էր հայտնել, որ Իրանն իր պատվիրակին կուղարկի Սիրիայի հարցով դոնորների համաժողովին։

 

Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը նման հայտարարություն է արել Քեմերոնի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել