Անուշ Սեդրակյան. «Կարող էինք ունենալ ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը»Ազատ դեմոկրատների փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել է, որ եթե մենք ժամանակին Ղրիմի քվերակության ժամանակ չքվեարկեիք հօգուտ ռուսական դիրքորոշման, այսօր կունենայինք ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը...

Դժվարանում եմ ասել, թե ինչ տեսանկյունից է ավելի ճիշտ վերլուծել Սեդրակյանի այս հայտարարությունը՝ հոգեբանությա՞ն, թե՞ քաղաքագիտության։ Հոգեբանության տեսանկյունից սա մաքուր սթոքհոլմյան սինդրոմ է, երբ զոհը սիրահարվում է դահճին ու սկսում արդարացնել նրան։ Հիմա Սեդրակյանինն է. Ուկրաինան ստորություն է արել Հայաստանի հանդեպ, բայց Սեդրակյանն ինչ-որ արդարացումներ է փորձում գտնել, ընդ որում, չի էլ ասում, որ քվերակությունն այլ կլիներ, այլ ասում է, որ ԳՈՆԵ քառորդ մասի համակրանքը կվայելեինք։ Չգիտեմ մայդանաֆիլիայով տառապողների համար ինչպես, բայց ինձ համար սա բավականին նվաստացուցիչ գործարք է թվում՝ 25 տոկոսին հաճոյանալու համար ուրանալ սեփական շահերդ, դավաճանել ոչ լավագույն, բայց, այնուամենայնիվ, ռազմավարական դաշնացիդ։

Քաղաքագիտական տեսանկյունից էլ սա ցնդաբանություն է։ Ազատ դեմոկրատների ու այլ արևմտամետ մայդանաֆիլների գլխում այդպես էլ վերջանականապես չձևավորվեց այն կոնցեպցիան, որ, ունենալով Արցախյան հարց, Հայաստանը չի կարող այլ իրավիճակներում ստորադասել ազգերի ինքնորոշման իրավունքը՝ տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չի կարող, անգամ եթե Հայաստանի ողջ արևմտամետ սեգմենտը սրտի մեծ ցավ է ապրում, որ Հայաստանն իր այդ դիրքորոշմամբ հակադրվում է իրենց պաշտելի Արևմուտքին։ Ինչո՞ւ։ Որովհետև դա ՄԵՐ ՇԱՀԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է, իսկ Ռուսաստանի գործոնն այստեղ, նույնիսկ կարելի է ասել, երկրորդական է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել