Tert.am-ը գրում է.

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կանխատեսմամբ գյուղատնտեսական տարին բարենպաստ է լինելու, սակայն առանձին գյուղմթերքների դեպքում ժամանակը ցույց կտա։


«Պահելու ենք կարտոֆիլի արտադրության այն տեմպը, ինչ ունենք։ Անցյալ տարի անձրևեների բացակայության պատճառով լավ բերք չունեցանք։ Արդեն 3000 տոննա կարտոֆիլի սերմ ունենք Արարատյան դաշտի համար, ինչը մոտ 1000 հա ցանքատարածություն է։ Մայիսին մեծ չափով վաղահաս կարտոֆիլ կկարողանանք արտահանել»,- ասաց նա։


Հրաչ Բերբերյանը նշեց, որ անելիքներ կան լոլիկի արտադրության հետ կապված. պետք է ավելի որակով ու շատ քանակով լոլիկ արտադրել՝ ՌԴ արտահանելու համար։


Ինչ վերաբերում է արտահանողների խնդիրներին, Հրաչ Բերբերյանը նշեց, որ պետք է դաս առնեն և այսուհետ գինը պայմանավորվեն ոչ թե ռուսական ռուբլով, այլ ավելի կայուն արժույթով։


Հրաչ Բերբերյանը նաև նշեց, որ առատ տեղումների հետևանքով այս տարի ջրամբարներում ջրի խնդիր չպետք է առաջանա։


«Թող բարի լինեն ապահովեն ջրամբարների ջուրը ու հետո չասեն, թե ջուրը գոլորշիացել է։ Սևանից ջուր բաց թողնելու խնդիր անհնար է, որ առաջանա»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել