Ես չեմ զարմանա, եթե մեր որոշ ռազմա-հայրենասերներ կոչ անեն փակել Վրաստանի հետ սահմանը վրաց պատրիարքի հայտարարությանն ի պատասխան...:ՃՃՃ 
Հլը տեսեք՝ թերթերում ինչ վերնագրեր են հայտնվել... էսքան պառակտված, էսքան շատ խորհուրդ ու կոչ անող հասարակական-քաղաքական գործիչներ... 
Երնեկ թե այս նոր տարին մեզ տար ոչ թե քաղաքականացված հասարակական գործիչներ, ովքեր մենակ քաղաքականացված հայտարարություններ կանեին, այլ տար իսկական հասարակական գործիչներ, ովքեր նույնիսկ էս դեպքում չէին փնտրի մարդկանց վրա «քաղաքականացված» ցեխ շպրտելու ու մենակ իրանց ծառը ջրելու մեխանիզմը...
Փաստորեն լուրը տարածվել ա ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, ու Վրաստանի՝ իմ կարդացած ոչ մի թերթում չի երևում նման բան: Կարա լինի հերթական ապատեղեկատվությունը (բայց անձամբ ես էս մարդուց հավատում եմ...):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել