Tert.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական բանակին, աշխարհազորայինների օգնությամբ, հաջողվել է փակել Թուրքիայից դեպի Հալեպի հյուսիս եկող այն ուղիները, որոնց միջոցով իսլամիստներին զինամթերք և նոր գրոհայիններ են ուղարկվել։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է աշխարհազորայիններից մեկը։

 

Մասնավորապես՝ փակվել են Մաեր-Անդան և Աազազ-Հալեպ մայրուղիները։ Այժմ Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են իրենց գրոհը` Հալեպ քաղաքի հյուսիսային հատվածից շարժվելով դեպի թուրքական սահման։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտերն ընթանում են շուրջ 3 տարի շրջափակման մեջ գտնվող Նուբել և ազ-Զախրա քաղաքների մատույցներում։ Նշվում է նաև, որ իսլամիստ գրոհայինների դեմ ուղղված ավիահարվածներին մասնակցում է ռուսական օդուժը: Զինվորականների խոսքերով՝ ահաբեկիչները խմբերով փախուստի են դիմում հարձակման թիրախում հայտնված բնակավայրերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել