Tert.am-ը գրում է.

Knightsbridge Entertainment կինոընկերության պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Սաարյանը հերքել է այն տեղեկությունը, թե հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն գլխավոր դերն է խաղալու «Պուտին» գեղարվեստական ֆիլմում:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Սաարյանը մանրամասնել է, որ ոչ ստույգ տեղեկատվության տարածումը տեղի է ունեցել, երբ Դի Կապրիոն իր հարցազրույցներից մեկում ցանկություն է հայտնել մարմնավորել Վլադիմիր Պուտինին։

 

«Մենք  որևէ հայտարարություն չենք արել այս կապակցությամբ, և չգիտեմ, թե որտեղից է ստացվել Դի Կապրիոյի համաձայնության վերաբերյալ լուրը: Կարող եմ ասել, որ քասթինգին մասնակցում է համաշխարհային մեծության 4 աստղ, իսկ ֆիլմի ռեժիսորը 2 անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի»,- պատմել է Սաարյանը:
 

Նա նաև հավելել է, որ ֆիլմի սցենարը նախապես չի համաձայնեցվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ դա գեղարվետսկան կինոնկար է:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել