Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ 5 քաղաքացիներից կազմված ցուցակ է ներկայացրել, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան:  

РИА Новости-ի հաղորդմամբ` գերատեսչությունից հայտնել են, որ ցուցակը կազմվել է ի պատասխան այսպես կոչված` Մագնիտսկու ցուցակի ընդլայնման:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ցուցակում ընդգրկվել են ամերիկյան «իրավապահ մարմինների» ներկայացուցիչներ, որոնց համար արգելափակվել է ՌԴ մուտք գործելու հնարավորությունը:

Խոսքը ԱՄՆ դատական իշխանությունների ներկայացուցիչների մասին է, այդ թվում` արդարադատության նախկին նախարար Ալբերտո Գոնսալեսը, ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Դուգլաս Ֆեյթը, արդարադատության նախկին փոխնախարար Ջեյ Բայբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել