Tert.am-ը գրում է.

Միջազգային առևտրային  պալատը  (ICC), որը քննում էր Թեհրանի և Անկարայի միջև ծագած վեճը Թուրքիա մատակարարվող իրանական գազի գնի վերաբերյալ, որոշում է կայացրել, որ Իրանը պետք է Թուրքիային զգալի փոխհատուցում վճարի:

Ինչպես փոխանցում է РБК-ն` այս մասին հաղորդում է իրանական աղբյուրը` վկայակոչելով Իրանի ազգային գազային ընկերության տնօրենին:

Թուրքիան, ամեն տարի Իրանից մոտ 10 մլրդ խորանարդ մետր գազ ձեռք բերելով, տարիներ շարունակ փորձում էր հաստատել, որ 1996-ին սահմանված 490 դոլար գինը` 1000 խորանարդի համար, գերազանցված է և ցանկանում էր հասնել սակագնի 35.5 տոկոս էժանացման:

Միջազգային միջնորդ  դատարանը որոշում է կայացրել նվազեցնել պայմանագրով սահմանված իրանական գազի գինը 10-15 տոկոսով և պարտավորեցրել է Իրանին փոխհատուցում վճարել Թուրքիայի 2011-ից մատակարարվող գազի դիմաց:  Փոխհատուցման հստակ չափը դեռ չի որոշվել, սակայն այն կարող է կազմել մոտ 1 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել