Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացվեցին, ինչը, բնականաբար նոր զարգացումների և պլանավորումների առիթ հանդիսացավ մեր տարածաշրջանում և ոչ միայն:

Վերջին շրջանում շատ խոսվեց նաև ՀՀ-Իրան առևտրաշրջանառության մեծացման ու դրա օգտակարության մասին: Այս մասին օրերս խոսել էր նաև Իրանի Կոհգիլուե և Բոյեր Ահմադ գյուղատնտեսական նահանգների ղեկավար Ջաֆար Գոարգանին` հայտարարելով, որ հաջորդ տարի Իրանը մոտ 2 մլն հոլանդական վարդ կարտահանի Հայաստան և Ռուսաստան:

Ջաֆար Գոարգանին հայտարարության մեջ նշել է, որ հիշյալ նահանգներում ամեն տարի աճեցվող 13 մլն վարդերի 90 տոկոսը կարելի է արտահանել: Ինչպես նաև հաշվի առնելով նահանգում մոտ 25 ջերմոցների առկայությունը` նա ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ հոլանդական վարդերի արտադրության աճը կավելանա 20 տոկոսով:

Սա ևս մեկ առիթ է խորացնելու ՀՀ-Իրան առևտրային կապերը և կապող օղակ հանդիսանալ Իրան-ՌԴ հարաբերություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել