Հաճախ ենք լսում, որ Ադրբեջանն իր վատ տնտեսական, կրոնական, էթնիկ խմբերի հետ կապված խորացող խնդիրներից իր ազգաբնակչության ուշադրությունը շեղելու համար կարող է պատերազմ սկսել: Մեղմ ասած, համաձայն չեմ: Միակ «առավելությունը», որ ունի ազիկստանի ԶՈւ-ն, իր բյուջեի չափն է: Այսինքն՝ է չէ, էր. նավթի վաճառքի վրա հիմնված տնտեսությունն օրեցօր հողին է հավասարվում: Երբ այս պրոբլեմները չուներ ադրբեջանական կողմը, իրենց նավթամիլիարդներն իրենց բանակի մարտունակության բարձրացման վրա չազդեցին, հիմա հաստատ չեն կարող ազդել: Եթե Հեյդարի վաստակը նման անմտություն ունենա և գնա արկածախնդրության, ապա իր վա բանկ գնալն իրեն կվնասի: Չմոռանանք նաև, որ իրենց ավագ եղբայրը` Թուրքիան, իրենցից մի քիչ է լավ օրի: Եթե պատերազմ են ուզում, թող սկսեն. Հայաստանի համար 1994թ.-ից հետո նման նպաստավոր պայմաններ չեն եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել