Օպտիկական լինզաներ կրող մարդիկ կյանքում գոնե մեկ անգամ բախվել են այս խնդրին՝ չափից դուրս հոգնած ես, որպեսզի հանես լինզաները, ուստի քնում ես դրանց հետ: Այսօր կպատմենք, թե ինչու չի կարելի դա անել:

Թայվանցի աշակերտուհի Լիան Կաոն չէր հանում իր լինզաները 6 ամսվա ընթացքում:

Եթե լինզաները չափից դուրս երկար են մնում աչքերին, դրանց վրա առաջանում են բազում վնասակար մանրէներ:

Acanthamoeba մանրէն, որպես կանոն, անվտանգ է մարդու համար: Բայց երբ մանրէն սկսում է բազմանալ, ամեն ինչ փոխվում է:

Հայտնվելով լինզայի վրա՝ Acanthamoeba-ն սկսում է բազմանալ և տարածվել դրա մակերեսով:

Այժմ Լիան Կաոյի աչքն այսպիսի տեսք ունի:

Աղջիկը կուրացել է: Այժմ բժիշկները դժվարանում են ասել՝ արդյոք կկարողանան օգնել Լիանին, և արդյոք նա կկարողանա երբևէ տեսնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել