Բոլորս էլ տեղյակ ենք, որ ՀՀ սուպերմարկետներում ամեն ինչ էլ վաճառվում է՝ անորակ ապրանքից մինչև ժամկետնանց: Սա իհարկե պատկան մարմինների վատ աշխատանքի արդյունք է, բայց վերջին դեպքը՝ կապված խտացրած կաթի հետ, հավատ չի ներշնչում, սակայն եթե պարզվի, որ զինվորի փայի վրա բիզնես են զարգացնում, մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Մաեստրոն իր ոճի մեջ է. «Սարսանգի զեկույցը Սարսանգի մասին չէ», իսկ մենք անհանգստանում ենք, ԵԽԽՎ-ում մեղավորներ ու անմեղներ ենք փնտրում, դու մի ասա՝ այդ զեկույցն առհասարակ մեզ հետ կապ չունի փաստորեն, ուղղակի մենք մեզ ոգևորվել ենք: Հանգիստ, ա՛զգ իմ:

Թուրքիայի վերջին օրերի ագրեսիվ պահվածքը ճարահատյալ ինքնապաշտպանական քայլ է: 0 խնդիր հարևանների հետ ծրագիրը տապալվեց, ու բոլոր հարևանների հետ խնդիրներից զատ՝ Թուրքիան այժմ խնդիրներ է ստեղծում իր հետ պետական սահման չունեցող երկրների հետ: Սա Էրդողանի համար դագաղի մեխերից ևս մեկն է:

Ադրբեջանը հիստերիայի մեջ է: Նրանք պաշտոնից հեռացրել են ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովին ու մեղադրական ճառեր են հնչեցնում ԵԽԽՎ-ի հասցեին: ԵԽԽՎ իռացիոնալ գործողություններից մենք էլ ենք դժգոհ, բայց երբ Ադրբեջանը կանխիկ գումարով գնում է ԵԽԽՎ որոշ պատգամավորների ու տապալվում է, այ դա իրոք նյարդայնանալու առիթ է: Ինչո՞վ են որոշ ԵԽԽՎ պատգամավորներ տարբերվում կարմիր լապտերների փողոցում աշխատող մասնագետներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել