«Աստղերը» միշտ երգելու են «հարսանիք», «երեխա», «հարսի պար» բառերով երգեր, որովհետև հիմա փողը մենակ էդտեղ ա ֆռռում, ու երբեք չմտածեք, որ որևէ աստղ դեմ կլինի նմանատիպ երգեր երգելու: Ու կզարմանաք իմ այս խոսքերից, բայց «աստղերը մեղք չունեն», մեղք ունեն պատասխանատուները, ովքեր տարին մեկ մի համերգ էլ չեն կազմակերպում, մեղավոր են էն մարդիկ, ովքեր մենակ արտասահմանյան աստղերի համերգի համար են վիզ դնում, մեղավոր են նաև էն մարդիկ, ովքեր չեն ստեղծում մի պահանջարկ, որի պատճառով մերօրյա շոուբիզը կարողանա ինչ-որ մի այլ ուղղությամբ երգի... Էս ամենի պատճառը նաև էն ա, որ աստղերին ոչ մեկ չի կարում էնքան համերգով ապահովի, որ նրանք մտածեն ինչ-որ հետաքրքիր նորույթներ մտցնել իրենց երգարվեստի ու երգացանկի մեջ:
Աստղերին ավելի ձեռ ա տալիս մի քանի սոցիալական թեմաներով՝ հարսանիք, թաղում, սեր, տուն, կարոտ, թոռ, քավոր, սանիկ, կնունք, ու գնան, էս կամ էն հարսանիքին 5 րոպե աշխատեն, մի երկու հատ կեղծավոր ժպտան ու մի 1000 դոլարով պօ դամամ ըլնեն, ու էս հարցն էնքան չի լուծվի, մինչև մշակույթի բոլոր պատասխանատուները հասկանան, որ էն մարդիկ, ովքեր փող չունեն իրենց տոներին երգիչ կանչելու համար, իրավունք ունեն 5000 դրամ տալ, գնալ, համերգում լսել ու նորմալ վերնագրերով երգեր ու մրցակցություն ստեղծել, որ նույն մարդիկ չլինեն միշտ բոլոր միջոցառումներում ու բոլոր հաղորդումներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել